Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Ասում են...

Ասում են...
16.09.2008 | 00:00

...թե Գյումրու քաղաքապետի՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ասում են նաև, թե գյումրեցի պատգամավորը նախագահական ընտրությունների ժամանակ իր ֆինանսական և գործարար կապերով զգալիորեն սատարել է Սերժ Սարգսյանին հանրապետության երկրորդ քաղաքում, ինչն էլ, թերևս, իր դերը կխաղա Գյումրու քաղաքապետի ընտրություններում, որոնց ժամանակ ՀՀԿ-ն կպաշտպանի Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով, բնականաբար, փորձելու է երրորդ անգամ անընդմեջ պահպանել թիվ մեկ գյումրեցու կարգավիճակը, ասում են՝ հանրապետականները վաղուց «սպիսատ են արել» նրան և ո՛չ նախընտրական փուլում, ո՛չ էլ բուն ընտրությունների ժամանակ չեն սատարելու իրենց կուսակցին։

Դիտվել է՝ 7770

Մեկնաբանություններ